Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 8.2 տոկոսով

Հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 8.2 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հիփոթեքային վարկերի պորտֆելն ապրիլի դրությամբ կազմել է 308 մլրդ դրամ. տարվա սկզբից այն աճել է 8.2 տոկոսով: Աճը խթան է նաև նոր շինարարության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում Կենտրոնական բանկի գործունեության մասին հաղորդումը ներկայացնելուց հետո ասաց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Հիփոթեքային շուկան վերջին տարիներին աճել է: Այս տարվա սկզբից հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 8.2 տոկոսով և ապրիլի դրությամբ կազմել 308 մլրդ դրամ: Իսկ ապրիլի վերջի դրությամբ հիփոթեքային վարկերի մնացորդը նախորդ տարվա ապրիլի նկատմամբ աճել է 28 տոկոսով: Դրանք շատ լուրջ թվեր են: Դա խթան է նաև նոր շինարարության համար»,-ասաց Ջավադյանը:

Նրա կարծիքով` տնտեսական աճի վերջին թվերը խոսում են հենց նրա մասին, որ շինարարությունը նպաստում է դրան:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի հարցին, թե ԿԲ-ն ունի արդյոք որևէ ծրագիր, որը հիփոթեքային վարկավորման ծրագրերը կտանի նաև մարզեր` Ջավադյանն ասաց, որ կառավարության հետ համատեղ սուբսիդավորման քաղաքականության մեջ փոփոխություններ են նախատեսում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am