Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Գերմանիայի ԱԳ նախարարը մեկնաբանել Է Իրանի շուրջն ստեղծված իրադրությունը


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ միջուկային համաձայնագիրը պետք Է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ Թեհրանը կատարում Է գործարքով ստանձնած իր պարտավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը՝ «Բորզիգ» դիվանագիտական առանձնատանն ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ կայացած բանակցություններից հետո:

«Մենք միջուկային համաձայնագիր ունենք: Մենք միասնական ենք այն հարցում, որ պետք Է կանխենք Իրանում միջուկային զենքի հայտնվելը: Գաղտնիք չԷ, որ մենք տարբեր դիրքորոշումներ ունենք այն հարցում, թե ինչպես դա իրականացնենք: Ես մեկ անգամ եւս շարադրեցի, թե ինչու մեր տեսակետով, եվրոպացիների տեսակետով միջուկային համաձայնագրի պահպանումը բարձրացնում Է միջազգային անվտագության մակարդակը եւ մեզ համար կարեւոր Է այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը կատարում Է իր պարտավորությունները»,- ասել Է Մաասը:

Նա հավելել Է, որ Գերմանիան կշարունակի սույն հարցի շուրջը երկխոսություն վարել ԱՄՆ-ի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ