Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Քիմ Քարդաշյանը մի քանի կոլաժ Է զետեղել իր Instagram-ում

Քիմ Քարդաշյանը մի քանի կոլաժ Է զետեղել իր Instagram-ում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ում զետեղել Է մի քանի կոլաժներ, որոնցում միասին ցուցադրված են կինն ինքը եւ նրան նմանակող շունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոլաժների հերոս Է դարձել պոմերանյան շպից Սուշին՝ Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի սանը: Շան մի քանի լուսանկարներ կատարված են ֆոտոշոփի միջոցով, մյուսները բեմադրական են: Առաջին լուսանկարում շան հագին 1998 թվականի Mugler վինտաժային զգեստն Է, որով Քարդաշյանն ինքը հայտնվել Է Hollywood Beauty Awards մրցանակաբաշխությանը: Երկրորդ կոլաժը ցուցադրում Է Քարդաշյանին եւ Սուշիին լողավազանում լողալիս, իսկ երրորդում՝ աստղը եւ նրա շունը ցուցադրված գործի մեջ: Սուշին մի այլ շպիցի հետ նայում Է նոութբուքի Էկրանին: Ըստ որում շան աչքերին ակնոց Է, հագին՝ կոմբինեզոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am