Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ եթե իրականացվեն նախանշված ծրագրերը, «կունենանք շատ լավ տնտեսական ցուցանիշներ»

 Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ եթե իրականացվեն նախանշված ծրագրերը, 
«կունենանք շատ լավ տնտեսական ցուցանիշներ»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության առաջ հավելյալ գումարների ծախսման առումով երկու խնդիր դրեց: «Նախ առաջինը, մենք պետք է այս տարվա ընթացքում կարողանանք նախանշված ծրագրերն իրականացնել և դրանք իրականացնելիս երկու չափանիշ պետք է ունենանք: Առաջինը՝ պետք է իրականացվեն այն տնտեսական ծրագրերը, որոնք խթանելու են տնտեսական զարգացումը և որոշակի մուլտիպլիկատիվ էֆեկտ են ունենալու մեր ընդհանուր տնտեսական իրավիճակի վրա: Նաև շատ կարևոր է, որ այդ ծախսերն իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքները տեսանելի և զգալի լինեն հնարավորինս մեծ թվով մարզերում, տարածքներում և հնարավորինս մեծ է թվով մարդկանց կողմից: Մենք այս տարի նախատեսում ենք սուբվենցիոն ծրագրերով 10 միլիարդ դրամ հատկացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանին՝ նշեց, որ այդ առումով կարևոր է համարում նաև գյուղական ճանապարհների սալարկման հնարավորության մասին է: «Իհարկե, դեռ պետք է փորձագիտական մակարդակում գնահատվի, թե ինչքանով կարող է դա երկար ու արդյունավետ ծառայել, ծախսը արդյունավետ համարվել:

Պարոն Ավինյան, եթե մենք այս տարի ճանապարհների, սուբվենցիաների և հավելյալ միջոցների բաշխման մասով կարողանանք անել այն, ինչ նախանշել ենք, այս տարի ունենալու ենք շատ լավ տնտեսական ցուցանիշներ: Սրանում ես հիմա արդեն 100 տոկոսով համոզված եմ: Հետևաբար, մեր խնդիրն է այս երեք ուղղություններով ակտիվ, ինտենսիվ աշխատել, որպեսզի տնտեսական հեղափոխության արդյունքները կոնկրետ թվային ցուցանիշներով երևան»,- ասաց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am