Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Եթե Մխիթարյանը հաղթեր Բաքվում, կծածաներ Հայաստանի դրոշը. Արմեն Գյուլբուդաղյանց

Եթե Մխիթարյանը հաղթեր Բաքվում, կծածաներ Հայաստանի դրոշը. Արմեն 
Գյուլբուդաղյանց

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը վստահ է, որ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը  կբարձրացներ դրոշը, եթե «Արսենալ»-ի կազմում գոլի հեղինակ դառնար Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակչում:

Ինչպես հայտնի է, հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներով, չի մեկնել Բաքու, որտեղ այսօր՝ մայիսի 29-ին, կայանալու է 2018-19 մրցաշրջանի՝ «Չելսի»-ի դեմ վճռորոշ հանդիպումը: Նույն պատճառով նա Ադրբեջան չէր մեկնել նաև ընթացիկ մրցաշրջանի «Քարաբագ»-ի դեմ խաղին, ինչպես նաև մի քանի տարի առաջ Չեմպիոնների լիգայի «Գաբալա»-ի դեմ խաղին, երբ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիա»-ում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Sovsport.ru-ն Գյուլբուդաղյանցից հետաքրքրվել է՝ չի՞ կարծում, որ սա չափազանց է, ի վերջո խոսքը Եվրոպա լիգայի հաղթողի կոչման մասին է, այլ ոչ թե նախնական փուլերի հանդիպումների մասին:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանել է. «Համաձայն եմ, ոչ բոլոր ֆուտբոլիստներին է նման հանդիպումների մասնակցելու բախտ վիճակվում: Շատերն այդ մասին երազում են ողջ կյանքում: Դեռ թարմ են հիշողությունները, թե ինչպես Մխիթարյանը 2 տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ հաղթեց Եվրոպա լիգայում: Գեղեցիկ գոլ խփեց «Այաքս»-ին, հետո գլխավերևում պահեց հայկական դրոշը: Այդ վայրկյաններին ողջ հայ ազգը հպարտություն էր զգում: Ի դեպ, նա Պոլ Պոգբայի հետ հավակնում էր հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ընդհանրապես Մխիթարյանը ֆանտաստիկ կարիերա ունի: Եվ կարելի է խոսել ոչ միայն նրա ֆուտբոլային տաղանդի, այլև մարդկային հատկանիշների մասին՝ կամքի ուժի, նպատակասլացության, փորձությունները հաղթահարելու ու երբեք չհանձնվելու ունակությունների մասին:

Դիտարկմանը, որ գուցե արժե՞ր ամեն դեպքում մեկնել Բաքու՝ մտավախություն չունենալով աղմուկի համար,. Արմենյ Գյուլբուդաղյանը պատասխանել է. «Վստահ եմ, որ, եթե Մխիթարյանը խաղար այդ խաղում և հաղթեր, ի պատիվ իր ազգի, համարձակորեն գլխավերևում կպահեր հայկական դրոշը, ոչնչից չէր վախենա: Ես կհպարտանայի նրանով, ինչպես իմ բոլոր հայրենակիցները: Բայց նա առանց այդ էլ օրինակ է բոլորի համար: Նա բազմաթիվ հիանալի հաթաղանակներ է տարել, և նա իրավունք ունի այնպիսի որոշումներ կայանցելու, որոնք անհրաժեշտ է համարում»:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում այսօր կպայքարեն լոնդոնյան երկու ակումբներ՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am