Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցումներ Է ակնկալում Վաշինգտոնի կողմից ԳՀՀԾ-ի չկատարումից կորուստների դիմաց

Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցումներ Է ակնկալում Վաշինգտոնի կողմից ԳՀՀԾ-ի չկատարումից կորուստների դիմաց

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ԱՄՆ-ից փոխհատուցումներ Է ակնկալում Վաշինգտոնի կողմից անցյալ տարվա ընթացքում միջուկային գործարքի չկատարումից կորուստների դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին, որն այց Է կատարել Կատար:

«Մենք նրանցից ակնկալում ենք, առնվազն, հարգանք կնքված (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) – խմբ.) համաձայնագրի նկատմամբ եւ Իրանի կորուստների փոխհատուցումներ անցած տարվա ընթացքում, ինչպես նաեւ գործարքում նրա (Իրանի – խմբ.) իրավունքների հարգում»,- նշել Է Արաքչին եւ հավելել, որ Իրանը Վաշինգտոնի կողմից ներկայիս ճնշման պայմաններում չի պլանավորում ուղղակի կամ անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ: «Իրանում մենք չենք պլանավորում ուղղակի կամ անուղղակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ: Մենք ճնշման ներքո բանակցություններ չենք վարում՝ ում հետ Էլ լինի, եւ դա փաստ Է»,- ասել Է Արաքչին: Նրա խոսքով՝ Իրանը լսել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որն ասել Է, թե պատերազմ չի ցանկանում, բայց Թեհրանի համար «կարեւոր են գործողությունները, այլ ոչ թե խոսքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am