Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Ֆրանսիական Camp des Milles թանգարանը կհամալրվի հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերով

Ֆրանսիական Camp des Milles թանգարանը կհամալրվի հայոց ցեղասպանության 
վերաբերյալ նյութերով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն գավառում գտնվող Camp des Milles թանգարանի ցուցադրությունը կհամալրվի հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 29-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում համաձայնագիր ստորագրվեց ինստիտուտի և Բուշ դյու Ղոն դեպարտամենտի խորհրդի միջև:

«Թանգարանում առկա ցուցադրության մեջ կա նաև մի դրվագ հայերի մասին, այս հուշագրի սահմաններում մենք ձեռնարկելու ենք գործողություններ այդ մշտական ցուցադրության մեջ մեր նյութն ավելացնելու ուղղությամբ: Այդ նյութը լինելու է երեք ուղղություններով` դիմադրության ու ինքնապաշտպանությունների մասին, երեխաների նկատմամբ բռնությունների, մշակութային ցեղասպանության մասին»,- ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:

Համաձայնագրով նախատեսված է, որ նյութերի փոխանցումն ու ցուցադրության համալրումը պետք է տեղի ունենա 2 տարվա ընթացքում:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]