Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
11:58, 24 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ԲԴԽ մամուլի խոսնակ Արման Խաչատրյանը:
Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի մարտին: Մինչ այդ նա Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահն էր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում