Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նոր մեղադրանքներով Ասանժին 175 տարվա բանտարկություն Է սպառնում

Նոր մեղադրանքներով Ասանժին 175 տարվա բանտարկություն Է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին մեղադրում են «հանցագործությունների մեջ, որոնք կապված են գաղտնի տվյալների բացահայտման՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»: Խոսքը վերաբերում Է լրտեսության մասին օրենքի խախտմանը, այդ թվում՝ տեղեկատվության աղբյուրների անունների բացահայտմանը եւ նախահամաձայությանը: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հայտարարությունը մեջերում Է ABC հեռուստաընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ասանժի գործողությունները կարող Էին զգալի վնաս հասցնել ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը՝ ի շահ նրա հակառակորդների… Մեղադրական դատավճռի դեպքում նրան սպառնում Է տասը տարվա բանտարկություն յուրաքանչյուր կետով, բացի մեկից, որը վերաբերում Է համակարգիչների «կոտրանքի» նպատակով դավադրությանը, ինչի համար նրան սպառնում Է առավելագույնը հինգ տարվա բանտարկություն»,- պատմել են ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունում:

Այսպիսով, բանտարկության առավելագույն ընդհանուր ժամանակը կարող Է կազմել 175 տարի: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը 17 նոր մեղադրանք Է առաջադրել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am