Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրականում նման մտահոգություններ մենք ունենք. Արմեն Գրիգորյանն անդրադարձավ հնարավոր դավադրությունների մասին վարչապետի հայտարարությանը

Իրականում նման մտահոգություններ մենք ունենք. Արմեն Գրիգորյանն անդրադարձավ 
հնարավոր դավադրությունների մասին վարչապետի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ հնարավոր դավադրությունների մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը ի՞նչ դավադրություն նկատի ուներ, որի մասին հայտարարել է օրեր առաջ իր ելույթում՝ Արմեն Գրիգորյանը պատասխանեց.

«Վարչապետը հնարավորինս դրա մասին պարզ խոսել է, իրականում նման մտահոգություններ մենք ունենք։ Իհարկե, դրա մասին շատ բաց խոսելը որոշակի սահմանափակումներ ունի։ Այն, ինչ հնարավոր է եղել, բաց խոսվել է, մնացածի մասին, եթե անհրաժեշտություն լինի, կխոսենք»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

Հարցին՝ այդ դավադիրները ներսի, թե դրսի ուժեր են, ԱԽ քարտուղարը պատասխանեց.  «21-րդ դարում ներքին ու արտաքին տարանջատելը դժվար է, դրանք իրար հետ որոշակի փոխկապակցված են, շատ հաճախ ներքին գործընթացները արտաքին ազդեցություն են ունենում»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am