Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ինդոնեզիայում մարդիկ են զոհվել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաների ընթացքում

Ինդոնեզիայում մարդիկ են զոհվել ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաների ընթացքում


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում առնվազն վեց մարդ Է զոհվել, եւս 200-ը՝ տուժել բողոքի ակցիաների ընթացքում, որոնք տեղի են ունեցել համընդհանուր ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Straits Times թերթը՝ վկայակոչելով Ջակարտայի նահանգապետ Անիս Բասվեդանին:
Ավելի վաղ Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանժնաժողովի ղեկավարը հայտարարել Է, որ երկրի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն հաղթանակ Է տարել կայացած ընտրություններում եւ պետության ղեկավար կմնա երկրորդ ժամկետով: Բոլոր քվեաթերթիկների ստուգումից հետո Վիդոդոն հավաքել Է ընտրողների ձայների 55, 5 տոկոսը: Նրա միակ մրցակից՝ ընդդիմադիր թեկնածու Պրաբովո Սուբիանտոն ապահովել Է ընտրողների 44,5 տոկոսի աջակցությունը:
Դեռ մինչեւ ընտրությունների արդյունքների հրապարակումը Սուբիանտոն պահանջել Էր անցկացնել ապրիլի 21-ին կայացած ընտրությունների անկախ ստուգում: Նրա թիմի գնահատումների համաձայն՝ ընտրական գործընթացի տարատեսակ խախտումներ են գրանցվել առնվազն 73 հազար ընտրատեղամասում, ընտրությունների գալու հրավեր չի ստացել ձայնի իրավունք ունեցող 6,7 մլն քաղաքացի:
Ոստիկանությունն արցունքաբեր գազ Է կիրառել Սուբիանտոյի մի քանի հարյուր կողմնակիցներին ցրելու համար, որոնք համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ եւ Ջակարտայի կենտրոնական շրջանում բողոքի ակցիա Էին անցկացնում Ընտրությունների դիտարկման գործակալության շենքի առջեւ:
«Առայժմ զոհվել Է վեց մարդ… Այս առավոտ Տարական հիվանդանոց Է տեղափոխվել 80 վիրավոր: Եվս մոտավորապես 70 վիրավորներ հոսպիտալացվել են Պելնի հիվանդանոցում»,- ասել Է նահանգապետը: Նա նշել Է, որ առավոտվա ժամը 9-ի դրությամբ ընդամենը վերքեր Է ստացել 200 մարդ:
Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 80 տոկոս: Ամբողջ երկրում, որտեղ ձայնի իրավունք ունի 193 մլն մարդ, բացվել Էր ավելի քան 813 հազար ընտրական ատեղամաս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am