Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ավստրալիայում մայրը դստերը քաղցկեղից փրկել Է լուսանկարի շնորհիվ. Daily Mail

Ավստրալիայում մայրը դստերը քաղցկեղից փրկել Է լուսանկարի շնորհիվ. Daily Mail

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի բնակչուհի Քելի Փերենը հնգամյա դստեր լուսանկարում չարորակ ուռուցքի նշան Է նկատել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը: Կնոջ խոսքով՝ ինքը տագնապ Է բարձրացրել, երբ դստեր՝ բռնկմամբ արված լուսանկարում տարօրինակ լուսարձակում Է նկատել մայն մեկ աչքի բիբի մեջ:

«ես չԷի կարողանում գտենլ դրա բացատրությունը: Ամբողջ ժամանակ հարցնում Էի մարդկանց, թե նրանք լուսարձակում տեսնում են արդյոք, բայց ոչ ոք այն չԷր նկատում, որովհետեւ այն արագորեն անհետանում Էր»: Փերենը դիմել Է բժիշկների, որոնք դստեր մոտ ախտորոշել են ռետինոբլաստոմա՝ հազվագյուտ տեսակի չարորակ գոյացություն: Բժիշկները հեռացրել են երեխայի աչքը եւ պրոթեզ դրել: Բժիշկները պատմել են, որ ռետինոբլաստոման, որպես կանոն, աշխտորոշում են մինչեւ երեք տարեկան երեխաների մոտ: Նրանք ծնողներին հորդորել են զգոնություն հանդես բերել, եթե երեխայի լուսանկարում նման լուսարձակում Է նկատվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am