Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Աբխազիայի նախագահն ընդդիմությանը մեղադրել Է իշխանությունը զավթելու փորձերի մեջ


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան մայիսի 21-ին հայտարարել Է, որ հանրապետության ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները վկայում են իշխանությունը զավթելու փորձերի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես իմ ելույթում արդեն խոսել եմ ընտրությունները Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությամբ որոշված ժամկետում հանգիստ անցկացնելու կարեւորության մասին: Մինչդեռ ընդդիմության գործողությունները սրում են հասարակական-քաղաքական իրադրությունը: Վերջին օրերին մեր կողմից դիտվող փաստերը վկայում են իշխանության զավթման փորձերի մասին, չնայած այն բանին, որ ընդդիմության ղեկավարները փորձում են դրանք բացատրել բարեմիտ դեմոկրատական ձգտումներով: Դիմում եմ ձեզ խնդրանքով՝ չենթարկվել սադրանքներին, ցուցաբերել զսպվածություն, զգոնություն»,-ասված Է Աբխազիայի նախագահի ուղերձում, որը զետեղված Է նրա կայքում:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա են հայտարարել նախագահի ընտրությունները մինչեւ աշուն հետաձգելուց իշխանությունների հրաժարման պատճառով: Ակցիայի մասնակիցները պահանջում են հետաձգել ընտրությունների օրը, քանի որ ընդդիմությունից նախագահի պաշտոնի հիմնական թեկնածու Ասլան Բժանիան ծանր վիճակում հոսպիտալացվել Է Մոսկվայում: Նրա հարազատները եւ գործընկերները գտնում են, որ Բժանիային կարող Էին թունավորել:

Բողոքները շարունակվում են մայիսի 20-ից: Բնակիչներն անժամկետ ակցիա են հայտարարել եւ ներկայիս նախագահ Ռաուլ Խաջիմբային կոչ են արել դուրս գալու ժողովրդի առջեւ, իսկ այնուհետեւ պահանջել են նրա պաշտոնաթողությունը: «Ամցախարա» կուսակցության քաղաքային բաժանմունքի նախագահ Միզան Զուխբան հայտարարել Է, որ երկրում հայտարարվում Է անհնազանդության համաքաղաքացիական ակցիա եւ արտակարգ դրություն: Քաղաքային տրանսպորտի աշխատողները միանում են գործադուլին, նաեւ կփակվեն մայրաքաղաք Սուխում տանող կամուրջներն ու ճանապարհները: Աբխազիայի գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորել Է պահպանել օրենքը եւ հայտարարել Է, որ պետական իշխանության տապալման ցանկացած կոչ եւ անօրինական ակցիաների անցկացումը կենթարկվեն պատասխանատվության:

Ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիան արդեն նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության Է դրել 2014 թվականին, սակայն տանուլ Է տվել հանրապետության ներկայիս ղեկավար Ռաուլ Խաջիմբային: Հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենան 2019 թվականի հուլիսի 21-ին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ