Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լիտվայի նախագահը ռեկորդ Է սահմանել կաբինետներում իր դիմանկարների թվով

Լիտվայի նախագահը ռեկորդ Է սահմանել կաբինետներում իր դիմանկարների թվով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի դիմանկարները երկրի պետական հաստատություններում ավելի հաճախ են հանդիպում, քան մյուս ժողովրդավարական երկրներում: Այդ մասին, ինչպես հայտնել Է LRT հրատարակությունը, հայտարարել Է արձանագրությունների եւ Էտիկետների գծով փորձագետ Արմինաս Լիդեկան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որպես օրինակ Է բերվում Լիտվայի ներքին գործերի նախարարությունը, որտեղ կա նախագահի ավելի քան երկու տասնյակ դիմանկար: Երկրի ներքին գործերի նախարար Կարոլիս Վայտկեւիչյուսը հավաստիացնում Է, որ դիմանկարները կախված են միայն այն պաշտոնյաների կաբինետներում, որոնք դա ցանկանում են, ինչպես նաեւ այն կարծիքն Է հայտնել, որ նախագահի դիմանկարը «պետության խորհրդանիշն Է, միասնության որոշակի խորհրդանիշ, հատկապես դիվանագիտական ծառայություններում»:

Ընդ որում՝ նախագահի խորհրդականները դժվարանում են պատասխանել, թե երկրում պետության ղեկավարի ընդամենը քանի դիմանկար կա: Նրանց խոսքով՝ դրանք հնարավոր չԷ հաշվել, քանի որ դիմանկարներ կան նաեւ դպրոցներում, մունիցիպալիտետներում եւ գրախանութներում: Ինչպես նշում Է Արմինաս Լիդեկան, նախագահի դիմանկարի օգտագործումը կանոնակարգված չԷ երկրի ոչ մի օրենքով, սակայն այն դարձել Է հաստատված քաղաքական սովորույթ:

Բացի այդ, Դալյա Գրիբաուսկայտեի դիմանկարները պետական հաստատություններին տրամադրվում են անվճար: Որպես կանոն Գրիբաուսկայտեի դիմանկարների համար օգտագործվում Է ֆոտոնկարիչ Թոմաս Կաունեցկուսի լուսանկարը, որը Լիտվայի նախագահի առաջին դիմանկարն արել Է նրա ընտրվելուց հետո: Դալյա Գրիբաուսկայտեն Լիտվայի Հանրապետությունը գլխավորում Է 2009 թվականից: 2014 թվականին նա վերընտրվել Է երկրորդ ժամկետով, որը լրանում Է 2019 թվականին: Մայիսի 12-ին Լիտվայում անցկացվել Է նախագահական ընտրությունների առաջին փուլը: Դրա արդյունքներով՝ երկրորդ փուլ են անցել անկախ թեկնածու տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան եւ «Հայրենիքի միասնություն. Լիտվայի քրիստոնյա դեմոկրատներ» կուսակցությունից թեկնածու, երկրի ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն: Երկրորդ փուլը կկայանա մայիսի 26-ին՝ Եվրախորհրդարանի ընտրությունների հետ միաժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am