Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի 
տեղակալի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում գենդերային հավասարության պաշտպանության ու կանանց առաջխաղացման ուղղությամբ վերջին ձեռքբերումները` ընդգծելով, որ կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված: Նախարարն անդրադարձել է այս խնդիրներում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել 2020-2021թթ. ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահությանը, Տնտեսական և սոցիալական խորհրդում և Մարդու իրավունքների խորհրդում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի քայլերին և նախաձեռնություններին:

Մտքեր են փոխանակվել միջազգային ձևաչափերում կանանց իրավունքների առնչությամբ Հայաստանի ընթացիկ գործունեության և իրականացվող ծրագրերի շուրջ:

Օսա Ռեգները UN Women-ի լիակատար աջակցությունն է հայտնել կանանց իրավունքների բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և ներկայացրեց համագործակցության մի շարք առաջարկներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am