Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Ցեղասպանության մասին» Թրամփի ծաղրը չի բերի Իրանի կործանմանը. Զարիֆ

«Ցեղասպանության մասին» Թրամփի ծաղրը չի բերի Իրանի կործանմանը. Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, մեկնաբանելով Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, հայտարարել Է, որ «ցեղասպանության մասին ծաղրը եւ տնտեսական ահաբեկչությունը» չեն բերի երկրի կործանմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դոնալդ Թրամփը հույս ունի հասնել այն բանին, ինչին չկարողացան հասնել Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիզխանը եւ այլ ագրեսորներ: Իրանցիները հազարամյակների ընթացքում տոկունորեն հաղթահարել են դժվարություններն այն դեպքում երբ բոլոր ագրեսորներն անհետացել են: Տնտեսական ահաբեկչությունը եւ ցեղասպանության մասին ծաղրը «չեն բերի Իրանի կործանմանը»,- հայտարարել Է Զարիֆը Twitter-ում: «Երբեք մի սպառնացեք իրանցիներին: Փորձեք հարգանքը, այն աշխատում Է»,- հավելել Է նա:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել Է մայիսի 19-ի երեկոյան, հայտարարել Է, որ թույլ չտա միջուկային զենքի հայտնվելը Իրանում: «Ես պատերազմել չեմ ցանկանում, բայց լինում են իրավիճակներ, ինչպես Իրանում, չի կարելի թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ, պարզապես չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ընդգծել Է ԱՄՆ-ի ղեկավարը: Թրամփը նշել Է, որ Իրանի նկատմամբ իր պլանները սահմանափակվում են «տնտեսական ներխուժմամբ»: «Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի Է ունենում, ես նրանցից չեմ, ովքեր ցանկանում են պատերազմի մեջ մտնել, որովհետեւ պատերազմը հարվածում Է տնտեսությանը, պատերազմը սպանում Է մարդկանց, ինչն ամեն ինչից ավելի կարեւոր Է»: Թրամփը Իրանի իշխանություններին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի նկատմամբ սադրիչ գործողություններից ու սպառնալիքներից:

«Եթե Իրանը ցանկանում Է պատերազմել, ապա դա պաշտոնապես կլինի Իրանի վերջը: Այլեւս երբեք մի սպառնացեք ԱՄՆ-ին»,- գրել Է Թրամփը Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am