Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ջասթին Բիբերը վնաս Է հասցրել Իսլանդիայի բնապահպանությանը

Ջասթին Բիբերը վնաս Է հասցրել Իսլանդիայի բնապահպանությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերի ,I՚ll Show Youե տեսահոլովակը հանգեցրել Է Իսլանդիայի Ֆյադրարգլյուֆուր կանյոնի փակմանը, որտեղ անցկացվել են նկարահանումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:

Երաժշտական տեսահոլովակի թողարկումից հետո կատարողի հազարավոր երկրպագուներ ուղեւորվել են կանյոն՝ զանց առնելով արգելավայրեր այցելության մի շարք կառավարական արգելքներ: Այցելուներն անցել են տեղադրված փակոցների վրայով՝ անտեսելով սահմանափակիչ նշանները, ինչպես նաեւ փորձել են թաքնվել ազգային բնայգու տեսուչներից: Դրա հետեւանքով բնության պահպանության գերատեսչությունների ներկայացուցիչներն ստիպված են եղել լիովին փակել կանյոնը: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ Բիբերին չեն մեղադրում ստեղծված իրավիճակի համար, սակայն հանրաճանչ մարդկանց խնդրում են մտածել իրենց գործողությունների հետեւանքների մասին, որոնք կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին: Վերջին ութ տարում Իսլանդիայում զբոսաշրջիկների թիվն ավելացել Է ավելի քան 1,5 միլիոնով. 2011 թվականին ժամանել Է 600 հազար, 2018-ին՝ 2,3 միլիոն մարդ: Հանրաճանաչ կատարողի տեսահոլովակը նկարահանվել Է 2015 թվականին եւ չորս տարում հավաքել Է ավելի քան 440 միլիոն դիտում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am