Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թանգարանների գիշերը Երևանում բացվեց Գառնիկ Մելիք-Կարապետյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Թանգարանների գիշերը Երևանում բացվեց Գառնիկ Մելիք-Կարապետյանի 
լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանների գիշերը բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնությունների կողքին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը զարդարեց  երիտասարդ լուսանկարիչ Գառնիկ Մելիք-Կարապետյանի «Շարժման սիմֆոնիա» անհատական ֆոտո ցուցահանդեսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 18-ին բացված ցուցահանդեսում  ներկայացված լուսանկարչական աշխատանքներում պատկերված են արվեստի ականավոր գործիչներ Էդուարդ Թոփչյանը, Վլադիմիր Սպիվակովը, Տիգրան Համասյանը, Սոնա Հովհաննիսյանը, Դանիել Բարենբոյմը,  Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլք:
«Այստեղ փակցված է քսան թեմատիկ լուսանկար, որոնցում հնարավոր է տեսնել շարժում,  գործողություն, ընթացք: Թվում է, թե լուսանկարները «լղոզված» են, այնինչ հատուկ է այդպես արված: Ցուցահանդեսն անվանել եմ «Շարժման սիմֆոնիա», քանի որ այս գործերը կենդանի են»,-մեզ հետ զրույցում նշեց լուսանկարիչը:
Նա ընդգծեց, որ ցուցահանդեսներն արվեստասերների լայն շրջանակին են հնարավորություն տալիս  ծանոթանալ իր աշխատանքներին, ինչը յուրաքանչյուր ստեղծագործողի համար կարևոր է:
«Շարժման սիմֆոնիա» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 1-ը:
Գառնիկ Մելիք-Կարապետյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Մուշեղ Գալշոյանի անվան դպրոցում, Ալեքսանդր Հեքիմյանի թիվ 13 երաժշտական դպրոցի շվիի և դաշնամուրի բաժիններում, սակայն սիրում է կիթառ նվագել: 
Կրթությունը շարունակել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական  համալսարանի օպերատորության բաժնում։ Նախասիրություններն են ՝ ֆիլմեր, համերգներ, երաժշտություն։ Ինչպես նա է նշում, այն ամենը ինչ կապված է մշակույթի հետ, դասվում է իր նախասիրությունների շարքում։
Լուսանկարիչը մի առիթով ասել է. «Ես ավելի շատ ինձ լուսանկարիչ եմ համարում, քանի որ 1999 թվականից սկսել եմ նկարել, երբ դեռ 14 տարեկան էի։ Իսկ ֆոտոխցիկին տիրապետում եմ 6 տարեկանից։ Օպերատորություն սովորել եմ ինստիտուտի տարիներին»:
Ցուցահանդեսը կազմակերպեց և կյանքի կոչեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am