Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վերջին օրերին 950-ից ավելի փախստական վերադարձել է Սիրիա

Վերջին օրերին 950-ից ավելի փախստական վերադարձել է Սիրիա

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին օտար երկրներից 950-ից ավելի փախստականներ վերադարձել են Սիրիա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սիրիա է վերադարձել 963 սիրիացի փախստական մի շարք երկրներից, մասնավորապես՝ Լիբանանից, Հորդանանից: Փախստականների թվում են նաև կանայք և երեխաներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջին օրերին ռուսական կողմից Հալեպում իրականացվել է հումանիտար ակցիա, որի շրջանակում սիրիացի կարիքավորներին տրամադրվել են տարբեր ապրանքներ, սնունդ՝ ընդհանուր ծավալով 2,44 տոննա:

Փախստականների ընդունման կենտրոնի տվյալներով, Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են 2,8 հա տարածք: Դրանից բացի, մասնագետները ոչնչացրել են 69 պայթյունավտանգ սարք:

Սիրիական կոնֆլիկտը սկսվել է 2011 թվականին: 2017 թվականի վերջում հայտարարվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Սիրիայի առանձին շրջաններում դեռ շարունակվում են զինյալներից մաքրելու գործընթացը: Ներկայում առաջ է մղվում խնդրի քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաև փախստականների վերադարձը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am