Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հոգևոր անուն են տվել չորրորդ երեխային

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հոգևոր անուն են տվել չորրորդ երեխային

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, բացահատել են իրենց չորրորդ երեխայի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ինչպես նախորդ երեխաների դեպքում, այս անգամ ևս զույգը յուրօրինակ անուն է գտել երեխայի համար՝ անվանելով տղային Սամ (Psalm), որը թարգմանաբար նշանակում է «սաղմոս»:

Քարդաշյանը երեխայի անունը հրապարակել է սոցցանցում արված գրառմամբ: Միաժամանակ նա հրապարակել է Քանյեից իրեն ուղարկված հաղորդագրությունն ու երեխայի նկարը, որում ռեփերը գրել է. «Մոր հրաշալի օրը: Մեր չորրորդ երեխայի գալուստով մենք ավելի քան օրհնյալ ենք: Մենք ունենք ամեն բան, ինչ մեզ պետք է»:

Զույգն արդեն ուներ երեք երեխա՝ 5-ամյա Նորթը (թարգմանաբար նշանակում է «հյուսիս»), 3-ամյա Սեյնթը (թարգմանաբար նշանակում է «սուրբ») և 1 տարեկան Չիկագոն:

Չիկագոն և Սամը լույս աշխարհ են եկել փոխնակ մոր օգնությամբ:

Посмотреть эту публикацию в Instagram

‪Psalm West ‬

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am