Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն ստացել  է Ուկրաինայի չորս մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու էկզեկվատուրա

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն ստացել  է Ուկրաինայի չորս մարզերում 
հյուպատոսական գործողություններ իրականացնելու էկզեկվատուրա

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում մայիսի 17-ին ստացել է Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու Ուկրաինայի կառավարության հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պաշտոնական փաստաթուղթն Ուկրաինայի ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության գլխավոր տնօրեն Վոլոդիմիր Շկուրովի և ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի ներկայությամբ գլխավոր հյուպատոսին է հանձնել հյուպատոսական ծառայության գլխավոր վարչության փոխտնօրեն Վալերիյ Լոբաչը:

Արարողությանը շնորհակալական խոսքով ելույթ է ունեցել Գևորգ Պետրոսյանը։ Հայ դիվանագետը ներկաներին վստահեցրել է, որ իր իրավասության ներքո գտնվող հյուպատոսական տարածաշրջանում կիրականացնի 1963 թվականի Վիեննայի՝ Հյուպատոսական կապերի մասին կոնվեցիայով նախատեսված գործառույթներն՝ ի պաշտպանություն այդ մարզերում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի, ինչպես նաև՝ միջոցներ կձեռնարկի Հայաստանի և տարածաշրջանի միջև կապերի և գործակցության ընդլայնման ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]