Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Պրահայի միջազգային օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Պրահայի միջազգային օդանավակայանի 
տնօրենների խորհրդի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Պրահայի Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում մայիսի 17-ին հանդիպել է  օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վացլավ Ռեհորի հետ (Vaclav Rehor):
   
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է 2020թ․ Երևան-Պրահա կանոնավոր ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը: Այս առնչությամբ չեխական կողմը ներկայացրել է հիմնավորումներ և վիճակագրական տվյալներ՝ թռիչքների վերականգնման նպատակահարմարության և այն հեռանկարային լինելու վերաբերյալ։
 
Երկուստեք կարևորվել է թռիչքների վերականգնման անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական համագործակցությանը, ներդրումներին և փոխադարձ զբոսաշրջությանը  զարկ տալու ակնկալիքով։
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am