Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Պրահայի միջազգային օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Armenpress 20:09, 17 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Պրահայի Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանում մայիսի 17-ին հանդիպել է  օդանավակայանի տնօրենների խորհրդի նախագահ Վացլավ Ռեհորի հետ (Vaclav Rehor):     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է 2020թ․ Երևան-Պրահա կանոնավոր ուղիղ թռիչքների վերականգնման հնարավորությունը: Այս առնչությամբ չեխական կողմը ներկայացրել է հիմնավորումներ և վիճակագրական տվյալներ՝ թռիչքների վերականգնման նպատակահարմարության և այն հեռանկարային լինելու վերաբերյալ։   Երկուստեք կարևորվել է թռիչքների վերականգնման անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական համագործակցությանը, ներդրումներին և փոխադարձ զբոսաշրջությանը  զարկ տալու ակնկալիքով։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am