Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար ռեկորդային ցուցանիշին
11:57, 17 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 17-ին օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում կատարել ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:
«Այսօր օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին, կազմելով +34,1 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում