Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 52 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 52 դեպք

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 13, խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու 5, յուրացման կամ վատնման և շորթման 3-ական, գույքի դիտավորությամբ վնասման ու ծեծի 2-ական, անձի առևանգման, դրամանենգության, մարդականց առևտրի կամ սեռական շահագործման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կաննոնները խախտելու, գույքն անզգուշությամբ վնասելու, դատական ակտը չկատարելու, սպանության սպառնալիքի ու սուտ մատնության 1-ական դեպք: 
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am