Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը մանրամասներ է հայտնում սպասվող երկկողմ հանդիպումների վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունները 2019թ. ընթացքում աշխատանքային այցով կմեկնեն Լեհաստանի Հանրապետություն: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին մայիսի 16-ին ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

«Վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը աշխատանքային այցով հուլիսի 2-4-ը կմեկնի Լեհաստան: Մենք նաև հրավիրել ենք նաև Հայաստան-Լեհաստան միջխորհրդարանական խմբի անդամներին: Շատ լավ հիշում ենք, թե ինչպես մեր պատվիրակությանը անցած տարի ընդունեց Հայաստանի խորհրդարանը»,- ասաց դեսպանը:

Պավել Չեպլակը հավելեց, որ լեհական կողմը մտածում է նաև միջկառավարական ձևաչափով հանդիպումների մասին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ