Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թռչնի ամենամեծ արձանը Երկրի վրա. տեսանյութ՝ դրոնից

Թռչնի ամենամեծ արձանը Երկրի վրա. տեսանյութ՝ դրոնից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դրոնը տեսանկարահանել Է թռչնի ամենամեծ արձանն աշխարհում: Խոսքը վերաբերում Է Ջաթայու միստիկական կիսաստվածի արձանին, որը տեղադրված Է Հնդկաստանի համանուն բնական արգելոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արձանն իրենից ներկայացնում Է «Ռամայանա» հին հնդկական Էպոսի հերոսին: Այն խորհրդանշում Է առասպելական թռչնին՝ կիսաստված-ճուռակին, որը փորձում Է գերությունից ազատել Սիթային, որին առեւանգել Էր Ռավանան: Արձանը տեղադրվել Է այն վայրում, որտեղ, ըստ լեգենդի, Ջաթայուն ընկել Էր, երբ Ռավանան մահացու վիրավորում Էր հասցրել նրան: Հուշարձանը տպավորիչ չափեր ունի` 200 ֆուտ (60 մետր) երկարություն, 150 ֆուտ (45 մետր) լայնություն եւ 70 ֆուտ (21 մետր) բարձրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am