Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Forbes-ը հրապարակել Է իր Global 2000 ամենամյա վարկանիշի նորացված տարբերակը

Forbes-ը հրապարակել Է իր Global 2000 ամենամյա վարկանիշի նորացված տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes հանդեսը հրապարակել Է իր Global 2000 ամենամյա վարկանիշի նորացված տարբերակը, որի մեջ մտնում են աշխարհի խոշորագույն ընկերությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Աշխարհի խոշորագույն ընկերությունը, վարկանիշի համաձայն, յոթերորդ տարին անընդմեջ մնում Է ICBC չինական բանկը (շուկայական կապիտալացումը կազմել Է 305,1 մլրդ դոլար, ակտիվների արժեքը՝ 4,03 տրլն դոլար, իսկ շահույթը՝ 45,2 մլրդ դոլար):

Երկրորդ տեղում Է JPMorgan Chase ամերիկյան բանկը, երրորդում՝ չինական China Construction Bank-ը: Համաշխարհային վարկանիշի թոփ-10-ում տեղ են գտել նաեւ չինական Agricultural Bank of China-ն, ամերիկյան Bank of America-ն, Apple ընկերությունը, չինական Ping An Insurance-ը եւ Bank of China-ն, բրիտանա-նիդեռլանդական նավթագազային Royal Dutch Shell-ը եւ Wells Fargo ամերիկյան բանկը: Ընդամենը 2019 թվականի վարկանիշում ներառված Է 575 ամերիկյան ընկերություն, ինչը 16 ընկերությունով ավելի Է, քան անցյալ տարի: Դրանում նաեւ տեղ են գտել 309 չինական ընկերություններ, ինչը 18 ընկերությունով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Forbes-ն աշխարհի խոշորագույն ընկերությունների վարկանիշը կազմել Է՝ ելնելով հասույթի, շահույթի, ակտիվների եւ շուկայական արժեքի միագումար գնահատումից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am