Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետների հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետների հանդիպումը

ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լյուքսեմբուգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հանդիպումը։

Համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո Լյուքսեմբուրգի վարչապետը փորձեց հայերենով  շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Լյուքսեմբուրգից, երկու երկրների վարչապետների առանձնազրույցին հաջորդելու է հանդիպում ընդլայնված կազմով։

Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում է Լյուքսեմբուրգում և Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը և վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Լյուքսեմբուրգյան կողմից հանդիպմանը ներկա են վարչապետի տնտեսական գծով խորհրդական Մարկ Բալտեսը, վարչապետի դիվանագիտական հարցերով խորհրդական Պատրիկ Հեմմերը, վարչապետի մամուլի խոսնակ Լիզ Թիելեն։

Հանդիպման օրակարգում երկկողմ հետարքրքություն ներկայացնող հարցեր են։

Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 11-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am