Հասարակական

Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ  4 պատվաստանյութի միջոցով. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետությունում արգանդի վզիկի քաղցկեղը տարեկան 120 կնոջ կյանք է խլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով` ի հեճուկս ամենատարբեր քննադատությունների և մեղադրանքների: «Գարդասիլ 4-ի առաջին խմբաքանակը մեր միջազգային գործընկերները մեզ նվիրել են, իսկ մոտակա տարիների համար նախատեսված պատվաստանյութը Հայաստանին պատրաստ են վաճառել 25 անգամ ավելի էժան, քան շուկայական գինն է»,-հիշեցրեց նախարարը`հավաստիացնելով, որ պատվաստանյութն օգտակար է նաև ավելի բարձր տարիքի թե տղամարդկանց, թե կանանց համար:

«Ես ինքս ստացել եմ պատվաստանյութը և անցյալ տարի 1500 պատվաստման դեպք ենք ունեցել: Մենք հասնելու ենք այն համոզմանը, որ մեր մայրերը, աղջիկները հասկանան` իրենց պաշտպանելու և քաղցկեղը բուժելու համար այս պատվաստանյութը վճռական է»,-հավելեց նախարարը` կոչ անելով օրակարգից հանել թեման, քանի որ չկա որևէ ապացուցված վտանգ այս պատվաստանյութից:

ԳարդասիլըԱռողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պապիլոմավիրուսի կանխարգելմանն ուղղված երկուպատվաստանյութերից մեկն է։ Այն բավականաչափ անվտանգ էև իր բաղադրության մեջ չի պարունակումկենդանի վիրուսներ։ Գարդասիլը ընդունվում է միջմկանային ներարկման միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում