Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց ջերմոցների կառուցման շինարարություն իրականացնող ընկերության

 Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց ջերմոցների կառուցման 
շինարարություն իրականացնող ընկերության

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար ներմուծում իրականացնող «Գրին ֆուդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության մայիսի 10-ի նիստում հարցը քննարկման ներկայացրեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

««Գրին ֆուդ» կազմակերպությունը գործում է Շիրակի մարզում, ներմուծումը կատարում է ջերմոցների կառուցման համար: Այն գործում է 2017թ.: Ծրագրի շրջանակում նախատեսվում է՝ իրականացնել 2,876,000,000 ՀՀ դրամի կապիտալ ներդրում: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1,870,000,000 ՀՀ դրամ, որից 120 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.5 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 250 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը նշեց, որ ներկայումս ընկերությունում առկա է 56 աշխատակից, ծրագրով նախատեսվում է ևս 94 աշխատատեղ ստեղծել` 110,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am