Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սիցիլիայի հարավում տներ են վաճառում մեկ եվրոյով. The Sun

Սիցիլիայի հարավում տներ են վաճառում մեկ եվրոյով. The Sun

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիցիլիայի հարավի Մուսոմելի ավանի իշխանություններն առաջարկում են որպես սեփականություն տներ ձեռք բերել ընդամենը մեկ եվրոյով՝ պայմանով որ սեփականատերը շինությունը նորոգի մեկ տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun-ը:

Վաճառքի Է դրվել անշարժ գույքի 100 լքյալ օբյեկտ: Սպասվում Է, որ մոտ ժամանակներս կհայտնվի եւս 400 առաջարկություն:

Եթե գնորդը մեկ տարվա ընթացքում չնորոգի տունը, նա կորցնում Է շուրջ 7000 եվրոյի չափով իր երաշխիքային ավանդը:

Մուսոմելի ավանի բնակչությունն ընդամենը 11 հազար մարդ Է: Քաղաքը հայտնի Է իր խոհարարական ավանդույթներով եւ միջնադարյան ճարտարապետությամբ: Քաղաքի պատմական կենտրոնն իր բարեհարմար փոքրիկ փողոցներով համարվում Է ամենահին կենտրոններից մեկն իտալիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am