Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայաստանում այս տարի բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ, այլ 62 միլիարդով դրամով

 Հայաստանում այս տարի բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 
միլիարդ, այլ 62 միլիարդով դրամով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 միլիարդ դրամով, այլ 62 միլիարդով: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում ամփոփելով վարչապետ ընտրվելու մեկամյակը:

«2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25%-ով կամ 64.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018թ. համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են ՀՆԱ 21.8 տոկոս, ինչը 2017թ. համեմատ բարելավվել է 1.3 տոկոսային կետով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամի անցումային գերավճարի պարտք է մարվել, որը գերավճարի պարտքի 90 տոկոսն է: «Սա ո՞ր դեպքն է. դու գիտեք՝ երկար տարիներ Հայաստանում քննարկման առարկա է եղել, որ ՊԵԿ-ը հարկային մարմինները գերավճարներ են պահանջել տնտեսավարողներից: Անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտքը եղել է 130 միլիարդ դրամ, այսինքն՝ բիզնեսը այդքան գումար է ավելի վճարել: Իշխանափոխությունից հետո հարկային մարմինները ընդունել են հաշվետվություն բիզնեսից, բայց դրա դիմաց փող չեն գանձել և 120 միլիարդ դրամի պարտավորություն մարվել է, դա նշանակում է, որ կառավարությունը միայն այս հոդվածով մոտ 300 միլիոն դոլար վերադարձրել է բիզնեսին»,-ընդգծեց վարչապետը:

Հեղափոխությունից հետո ԱԱՀ գծով շուրջ 19 միլիարդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսավարողներին, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Հեղափոխությունից հետո նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է տպագրվել շուրջ 82 միլիոն հատ հսկիչ դրամարկղային կտրոն, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից՝ որոշ մասը ենթադրաբար նոր են ստեղծվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am