Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պոգբայի համար «Ռեալ»-ից կարող է պահանջել 187 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Պոգբայի համար «Ռեալ»-ից կարող է պահանջել 187 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հնարավոր է համաձայնի ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային Մադրիդի «Ռեալ»-ին վաճառելուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին փոխանցում է The Telegraph-ը:

Ըստ աղբյուրի, անգլիական ակումբը ֆուտբոլիստի համար կպահանջի 187 մլն եվրո: Այդ գումարը, ամենայն հավանականությամբ, ձեռք չի տա մարդիդյան ակումբին, ով պետք է «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարի համար մեծ միջոցներ ծախսի:

Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան, արդեն իսկ բանակցություններ է վարել արքայական ակումբի հետ և մրցաշրջանի ավարտին կարող է մանկունիանցիներին տեղեկացնել, որ «Ռեալ»-ը պատրաստ է ֆրանսիացու համար վճարել 112 մլն եվրո: Այս թիվը միայն  մի փոքր է բարձր նրանից, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վճարել է Պոգբայի համար «Յուվենթուս»-ին: Այն ժամանակ ֆրանսիացու տրանսֆերային արժեքը կազմել էր 105 մլն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա Պոգբան Պրեմիեր լիգայում անցկացրել է 34 խաղ, խփել 13 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am