Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Wikileaks-ում պատմել են բանտում Ասանժի վիճակի մասին

Wikileaks-ում պատմել են բանտում Ասանժի վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանտում գտնվող՝ Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ճնշված Է, բայց ընկճված չԷ, նա հասարակական աջակցության կարիք ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Wikileaks կայքի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը:

Մայիսի 7-ին Հրաֆնսոնը եւ ամերիկացի դերասանուհի Փամելա Անդերսոնն այցելել են Ասանժին Բելմարշ բանտում: «Ասանժը ճնշված Է, բայց ընկճված չԷ: Նա շատ ուժեղ մարդ Է: Նա կպայքարի: Նա գիտե, որ մեղավոր չԷ, որ ոչ մի վատ բան չի արել: Ահա թե ինչու նա հասարակության աջակցության հույս ունի»,- լրագրողներին ասել Է Հրաֆնսոնն ամբաստանյալի հետ հանդիպումից հետո:

Անդերսոնը խոստովանել Է, որ իր համար ծանր Էր ճաղերի հետեւում տեսնել ընկերոջը: «Ինձ համար ծանր Էր Ջուլիանին տեսնել այստեղ:

Դա ծանր Է եւ շփոթահար վիճակի մեջ Է գցում: Նա չպետք Է գտնվի ուժեղացված ռեժիմի բանտում, նա բռնի գործողություններ չի կատարել, նա մեղավոր չԷ: Նա գրադարանից, համակարգչից օգտվելու հնարավորություն չունի, լիովին կտրված Է տեղեկատվությունից:

Նա նույնիսկ չի կարող խոսել երեխաների հետ»,- լրագրողներին ասել Է դերասանուհին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am