Փոմպեոն պատմել Է Լավրովի հետ կայացած բանակցությունների մասին
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն մեկնաբանել Է հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը:
«Ցանկություն կար փորձել գտնելու ուղիներ, որոնցով մենք կարողանայինք իրական առաջընթացի հասնել այն տեղերում, որտեղ մեր շահերը համընկնեում են, որքան Էլ որ նեղ լինեն դրանք, եւ հուսալ, որ մենք կկարողանանք հասնել դրան»,- ասել Է Փոմպեոն՝ հավելելով, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը «որոշակիորեն տարբեր շահեր» ունեն: Սերգեյ Լավրովի եւ Մայք Փոմպեոյի հանդիպումը տեղի Է ունեցել մայիսի 6-ին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում: Լավրովը զրույցը գնահատել Է որպես «լավ եւ կառուցողական»: Հանդիպման ընթացքում պարզվել Է, որ Վենեսուելա ռազմական ներխուժման տարբերակը երկրներից ոչ մեկը չի դիտարկում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում