Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծվել է, վիրավորվածների թվում կան հայեր
21:12, 6 Մայիս 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին՝ կեսօրից հետո, զինյալ ահաբեկչական խմբավորումները Քեսաբի Էսկյուրան գյուղը հրթիռակոծել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, պարբերականը փոխանցում է, որ երեք հրթիռներն ընկել են Էսկյուրան։
Հրթիռակոծության հետևանքով երկու քեսաբցի հայ վիրավորվել է: Նրանք անմիջապես փոխադրվել են Լաթաքիա բժշկական կենտրոն։ Վիրավորների առողջական վիճակը գնահատվում է կայուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում