Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Գազել» միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան

«Գազել» միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուբինյան փողոցից դեպի Նորքի առաջին զանգված տանող կամրջի վրա՝ բենզալցակայաններից մեկի դիմաց  «Գազել» մակնիշի միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ-ից:

«66 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսում բռնկված հրդեհը մարվել է 20:12-ի դրությամբ: Տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատել է 2 մարտական հաշվարկ»,-տեղեկացրեցին ԱԻՆ-ից:

«Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրական սյանը, ինչից հետո հրդեհ էր բռնկվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am