Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ-ն կարևորում է ԵԽ բացառիկ դերի շարունակական ամրապնդումը. վարչապետը ԵԽ 70-ամյակի առթիվ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին

ՀՀ-ն կարևորում է ԵԽ բացառիկ դերի շարունակական ամրապնդումը. վարչապետը ԵԽ 70-ամյակի առթիվ շնորհավորել է Թորբյորն Յագլանդին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժան պարոն գլխավոր քարտուղար,

Յոթանասուն տարի առաջ՝ Երկրորդ աշխարհամարտի կործանարար հետևանքները հաղթահարելու, խաղաղ ապագայի ու համամարդկային իդեալների կյանքի կոչման տեսլականով սկիզբ դրվեց Եվրոպայի խորհրդին, որը դարձավ համաեվրոպական առաջին կառույցը և ներկայիս եվրոպական ճարտարապետության հիմնակունքներից մեկը։

Այսօր յոթանասուն տարին բոլորող Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության վրա խարսխված համընդհանուր արժեհամակարգ և եվրոպական միասնական իրավական տիրույթ է՝ 840 միլիոն քաղաքացիների համար։

Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի բացառիկ դերի շարունակական ամրապնդումը և պատրաստ է աջակցել կազմակերպությանն իր հետագա բարեփոխումներում։

Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի և անձամբ իմ  անունից մաղթում եմ Եվրոպայի խորհրդին անսասան կենսունակություն՝ ի նպաստ   եվրոպական մայրցամաքում պաշտպանված ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության, հանուն «Մեր իրավունքների, մեր ազատությունների և մեր Եվրոպայի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am