Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀ-ում Բելառուսի դեսպանը նոր թափ է տեսնում երկու երկրների հարաբերություններում

 ՀՀ-ում Բելառուսի դեսպանը նոր թափ է տեսնում երկու երկրների 
հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը դրական ու թափ հավաքող է գնահատում: Այս մասին մայիսի 4-ին Նազարուկն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Ես հայ-բելառուսական հարաբերությունները կգնահատեի որպես թափ հավաքող, քանի որ ամեն տարի մենք արձանագրում ենք Հայաստան՝ բելառուսական ապրանքների ներմուծման, և Բելառուս՝ հայկական ապրանքների արտահանման ծավալների աճ: Ակտիվ գործընթաց է ընթանում, բայց ապագայում էլ մեծ աշխատանքներ ունենք տանելու»,- ասաց դեսպանը:

Իգոր Նազարուկի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաջորդ հանդիպումը կկայանա Ղազախստանում, որին երկու երկրներն էլ այս պահին պատրաստվում են:

«Կարծում եմ՝ այդպիսի հանդիպում կկայանա Ղազախստանում կայանալիք միջոցառման շրջանակներում: Ցանկացած պարագայում և՛ հայկական, և՛ բելառուսական կողմն այդպիսի հանդիպման պատրաստվում են: Այս պահի դրությամբ այդպիսի հանդիպում նախատեսվում է, որը կարծում եմ՝ տեղի կունենա շատ դրական մթնոլորտում»,- ասաց դեսպանը:   

Մայիսի 29-ին Ղազախստանում տեղի է ունենալու ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am