Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ վարչապետը կարևորում է ԵԱՏՄ շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը

ՀՀ վարչապետը կարևորում է ԵԱՏՄ շրջանակում ներքին զբոսաշրջության ներուժի 
լիարժեք օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առանձնահատուկ կարևորում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացիան և պատրաստ է բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման և նոր գործընկերությունների որոնման ուղղությամբ:

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստին իր ելույթում: «Ինտեգրացիայի այլ առաջնահերթությունների թվում ես կցանկանայի նշել Եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը և դիվերսիֆիկացումը, ինչպես նաև մատչելիության մակարդակի բարձրացումը, ֆինանսական ծառայությունների աճը և կայունությունը և այս շուկայում մրցակցության զարգացումը: Կարևոր է նաև նորմատիվ-իրավական բազայի բարելավումը, որն ապահովում է անդամ պետությունների՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվող և մեր երկրների տնտեսությունների զարգացմանը նպաստող քաղաքացիների իրավունքների և պարտականությունների արդյունավետ իրականացումը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

ՀՀ վարչապետը կարևորում է միության շրջանակներում ներքին զբոսաշրջության ներուժի լիարժեք օգտագործումը:

Երևանում ապրիլի 30-ին աշխատանքն է սկսել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որը նախ գումարվել է նեղ կազմով, ապա՝ ընդլայնված: Նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am