Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու որոշումը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու 
որոշումը

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՝  «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ որոշումը իրենց համար անսպասելի էր:

«Մենք չէինք սպասում նման որոշում, հնարավոր է մեր վստահորդի հետ քննարկելուց հետո մոտակա օրերին ասուլիս հրավիրենք և մանրամասն խոսենք այս գործի մասին »,-ասաց Արսեն Սարդարյանը:

Նա նշեց, որ կալանավորման որոշումն անփոփոխ թողելու համար որպես պատճառաբանություն ներկայացվում է այն, որ ազատության մեջ լինելու դեպքում Դավիթ Ղազարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը:

«Որևէ տվյալ, որ պարոն Ղազարյանը երբևէ քննությանը խոչընդոտել է չի ներկայացվում»,-ասաց նա:

Ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը  եւ  կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am