Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Երևանը միացել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիային

Երևանը միացել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիային

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը միացել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մեկնարկը տրվել է Ռուս-հայկական երիտասարդական միության կողմից՝ Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

Ակցիան անց է կացվում Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային զորքերի Հաղթանակի 74-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Ռուս-հայկական երիտասարդական միության ակտիվիստներն ու կամավորներն անցորդներին և վարորդներին բաժանել են ժապավեններ, ինչպես նաև թռուցիկներ՝ «Գեորգիևյան ժապավեն»-ի պատմության մասին:

«Մենք միացել ենք այս ակցիային 2016 թվականին և ավանդաբար Հայաստանում տալիս ենք մեկնարկը: Երևանում ավելի քան հազար ժապավեն ենք բաժանել և ակցիան կշարունակվի մինչև մայիսի 9-ը: Մարզերում ժապավենները բաժանելու են ՌՀԵՄ-ի մարզային բաժանմունքները»,- ասել է Ռուս-հայկական երիտասարդական միության նախագահ Ռաֆայել Պողոսյանը:

Միջոցառումն անց է կացվել «Պապիս Հաղթանակը՝ իմ Հաղթանակն է», «Կապի՛ր, եթե հիշում ես», «Ես հիշում եմ, ես հպարտանում եմ», «Մենք Մեծ Հայրենական պատերազմի ժառանգներն ենք», «Շնորհակալ եմ պապիս հաղթանակի համար» կարգախոսների ներքո:

Նախատեսվում է, որ ակցիան կիրականացվի աշխարհի ավելի քան 90 երկրում:

Ապրիլի 25-ին «Գեորգիևյան ժապավեն» ակցիան մեկնարկել է Ռուսաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am