Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԳԴՀ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

ԳԴՀ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ 
տարելիցին նվիրված միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Սբ. Պողոս եկեղեցում ապրիլի 27-ին  տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Գերմանահայկական կենտրոնական խորհրդի և Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի կողմից՝ Հեսսենի հայկական մշակութային միության և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում նշել է, որ Բունդեսթագի կողմից 2016թ․ հունիսի 2-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևում առկա կարևորագույն դրույթներից է երիտասարդ սերունդներին 20-րդ դարում իրականացված մարդկության դեմ այդ հանցագործության մասին ճշմարտությունը փոխանցելը։ «Սա նաև ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու նպատակ է հետապնդում։ Եվ այս առումով կարևոր անելիք ունեն ԳԴՀ երկրամասերի պատկան մարմինները»։

ՀՀ դեսպանության հրավերով ԳԴՀ ժամանած հայ երիտասարդ երաժիշտներ Գուր Սարգսյանի, Աիդա Ավանեսյանի, Անի Բադեյանի, ինչպես նաև Ժոռա Սարգսյանի կատարմամբ հնչել են Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:

Ներկաներին խոսքով դիմել է Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը՝ իր ելույթն ավարտելով բարեխոսական աղոթքով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am