Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Հազարից ավելի փորձագետներ Մակրոնին հորդորել են հրաժարվել Նոտր Դամի հապճեպ վերականգնումից

Հազարից ավելի փորձագետներ Մակրոնին հորդորել են հրաժարվել Նոտր Դամի հապճեպ 
վերականգնումից

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերականգնման բնագավառի հազարից ավելի ճարտարապետներ, պրոֆեսորներ եւ փորձագետներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հորդորել են «զգուշություն հանդես բերել» հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգման հարցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Figaro հրատարակությունը: Ֆրանսիական թերթը հանրապետության նախագահին հասցեագրված նամակը հրապարակել Է այն մասին նրա հայտարարությունից հետո, թե տաճարը կվերականգնվի հինգ տարում:

Նամակի տակ ստորագրել Է 1170 փորձագետ: Նման արագ վերակառուցման վերաբերյալ նախագահի խոսքը «զարմանք եւ խորն անհանգստություն են առաջացրել ամբողջ աշխարհում պատմական ժառանգության պահպանման մասնագետների շրջանում», նշում Է թերթը:

«Մենք գիտենք, որ քաղաքական օրացույցը հարկադրում Է գործելու արագ, մենք գիտենք, թե ինչպես Է կրակի ճարակ դարձած Նոտր Դամի տեսքն ազդում Ֆրանսիայի կերպարանքի վրա: Այդուամենայնիվ, մոտ ապագայում Նոտր Դամի ճակատագրի կարեւորությունը մեզ բոլորիս պարտավորեցնում Է փակելու աչքերը ինչ-ինչ ժամկետների վրա: Այդ աշխատանքների կարեւորությունը շատ ավելի վեր Է ամեն տեսակ քաղաքական մանդատներից, եւ ապագա սերունդները մեզ կդատեն հենց այդ աշխատանքների արդյունքներով»,- ասված Է նախագահին հղված նամակում: Վերականգնման բնագավառի մասնագետներն իշխանություններին հորդորում են չշտապել տաճարի վերականգնման աշխատանքներն սկսելու հարցում եւ բավականաչափ ժամանակ տրամադրել արատորոշմանն ու փորձագիտական գնահատմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am