Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Մատենադարանը դարձնել հնագույն ձեռագրերի պահպանման տարածաշրջանային կենտրոն. Արմեն և Նունե Սարգսյանները հանդիպել են ինստիտուտի տնօրենի հետ

Մատենադարանը դարձնել հնագույն ձեռագրերի պահպանման տարածաշրջանային 
կենտրոն. Արմեն և Նունե Սարգսյանները հանդիպել են ինստիտուտի տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 25-ին այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան և հանդիպել տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները խոսել են Մատենադարանի կողմից իրականացվող ծրագրերի և հետագա նախագծերի մասին, քննարկել Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր:

Հանրապետության նախագահը նշել է, որ արտերկրյա այցերին միջազգային կազմակերպությունների ու պետության ղեկավարների հետ հանդիպման շրջանակում պարբերաբար ներկայացրել է Մատենադարանի գործունեությունն ու կառույցի մեծ ներուժը՝ դառնալու հնագույն ձեռագրերի ուսումնասիրման, պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն:

Կողմերն ընդգծել են նաև, որ հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը լավագույն վայրը կարող է լինել օտարերկրացի մասնագետների վերապատրաստման, գիտահետազոտական ուսումնասիրությունների իրականացման համար: Խոսվել է տարբեր երկրներում, ինչպես օրինակ Իրաքում և Սիրիայում պատերազմի հետևանքով վնասված հին ձեռագրերը Մատենադարան բերելու և վերականգնելու հնարավորության մասին:

Այցի ավարտին նախագահ Սարգսյանն այցելել է Մատենադարանում գործող «Փոքրիկ ծաղկողներ» մանկապատանեկան կրթական ծրագրի մասնակիցներին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am