Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված 
միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում տեղադրված ավստրիացի գրող և մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, դեսպանության աշխատակազմը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու և Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը, Ավստրիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր, Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը:

Համատեղ աղոթքից հետո, ելույթներ ունեցան դեսպան Արմեն Պապիկյանը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի ատենապետ Վահագն Ամիրջանյանը և տկն․ Գուդրուն Քուգլերը։

Դեսպան Պապիկյանն իր ելույթում անդրադարձավ առաջադեմ երկրների և միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությանը։ Նա նաև ընդգծեց ժխտողականության անընդունելիությունը, հատկապես ցեղասպանությունների կանխարգելման և ապագայում դրանց կրկնության բացառման համատեքստում։

Միջոցառմանը երաժշտական և ասմունքային կատարումներով հանդես եկան Ավստրիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության և «Հովհաննես Շիրազ» հայկական դպրոցի սաները:

Արարողության ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների զետեղում Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am