Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին  

Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթը՝ ապրիլի 26-ին

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ¨ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին՝ Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույցում, կկայանա Երևանի մետրոպոլիտենի ֆուտբոլային գնացքի առաջին ուղերթի մեկնարկն ազդարարող միջոցառումը: Ժամանցային ծրագրի հանդիսավարն է ճանաչված դերասան, երգիչ և հաղորդավար Արամ MP3-ն: Ներկա կլինեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը և ֆուտբոլիստները:

Հյուրերի թվում են Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստներ, այլ մարզաձևերում աշխարհի և օլիմպիական չեմպիոններ, այլ պաշտոնյաներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am