Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Երևանում կտեղադրվի Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ


ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Կասյան փողոց թիվ 3 հասցեում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս որոշումը կայացվեց Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ:

Միջնորդությունը ներկայացրել էին Պերճ Զեյթունցյանի ընտանիքի անդամները։

Երևանում կտեղադրվեն նաև ՀՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Համբարձում Սայադյանի, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի և բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները:

Կարապետ Մելիք-Օհանջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կտեղադրվի Երևանի Կիևյան փողոցի թիվ 5 հասցեում, որի միջնորդությունը ներկայացվել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կողմից:

Համբարձում Սայադյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը նախատեսվում է տեղադրել Մոսկովյան փողոց թիվ 31 հասցեում, Հրաչյա Թամրազյանինը՝ Տերյան փողոց 59 հասցեում։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ