Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՅՈՒՆԻՍԵՖ-ն առնվազն 45 երեխայի մահ Է արձանագրել Շրի Լանկայում կատարված ահաբեկչության հետեւանքով

ՅՈՒՆԻՍԵՖ-ն առնվազն 45 երեխայի մահ Է արձանագրել Շրի Լանկայում կատարված ահաբեկչության հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 45 երեխա ու դեռահաս Է զոհվել ապրիլի 21-ին Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին Ժնեւում հայտնել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Բուլիերակը, որի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Ներկայում ընդհանուր առմամբ մահացել Է 45 երեխա ու դեռահաս…, եւ այդ թիվը կարող Է ավելանալ»,- նշել Է Բուլիերակը, հավելելով, որ բժիշկները շարունակում են պայքարել տուժած մի քանի երեխաների կյանքի համար: Շրի Լանկայում զատկական կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել Է 321 մարդ, տուժել Է ավելի քան 520 հոգի: Ահաբեկչական գործողությունների հետաքննության ընթացքում ձերբակալվել Է 40 մարդ:

Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունը, թեեւ խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am